Nokia Lumia 1001՝ Pureview կոնցեպտ հայ դիզայներից

Հայ դիզայներ Էդգար Մկրտչյանը պարբերաբար նախագծում է Nokia Lumia սմարթֆոնների տարբեր կոնցեպտներ: Այս անգամ Mynokiablog-ին նա ներկայացրել է Lumia 1001 Pureview կոնցեպտը:

Այս սմարթֆոնը հագեցած է Pureview տեխնոլոգիայով և աշխատում է Windows Phone 8 օպերացիոն համակարգով: Lumia 1001-ը երկմիջուկ է՝ 1.6 GHz պրոցեսորով, ունի 4.3 դյույմ անկյունագծով և 1280 x 768 պիքսել կետայնությամբ էկրան, 41 մպ Pureview ֆոտոխցիկ:

Սմարթֆոնն ունի 2200mAh մարտկոց, որն ի դեպ ավելի հզոր է, քան Nokia Lumia 808 PureView սմարթֆոնի մարտկոցը: Այս սմարթֆոնի դիզայնը փոքր ինչ նման է Lumia 800/N9-ի հեռախոսներին: Այն ունի նաև HDMI մուտք, DLNA, 1.3մպ դիմային ֆոտոխցիկ և NFC: