Sony-ն թողարկել է նոր էլ. ընթերցիչ

Sony ընկերությունը ներկայացրել է նոր էլ. ընթերցիչ (ereader), հաղորդում է wired.com-ը: Ըստ տեխնոբլոգի, Sony-ի համար դժվար է լինելու ընթերցիչների շուկայում բարձր դիրք գրավել, քանի որ Sony-ի սարքն արժենալու է 129 դոլար: Միդեռ շուկայի առաջատարներ Kindle Touch-ը և Nook Simple Touch-ն արժեն 99$:


Sony PRS-T2 ereader-ն ունի 6 դյույմ անկյունագծով էկրան: Այն միանում է Sony’s Reader Store-ին և կարող է կարդալ ePub և PDF ֆորմատի ֆայլեր: Sony-ի նոր ընթերցիչը հագեցած է նաև SD հիշողության քարտ ավելացնելու և անմիջապես գրքի էջերում նկարելու հնարավորությամբ: