Կոնցեպտ BlackBerry Wind՝ Windows Phone Pro սմարթֆոն

Դիզայներ Վալենտին Գալարդը ներկայացրել է BlackBerry Wind սմարթֆոննի յուրօրինակ կոնցեպտ, որն աշխատում է Windows Phone Pro օպերացիոն համակարգով:

BlackBerry Wind-ը հագեցած է երկմիջուկ 1.5Գհց պրոցեսորով, 4 դյույմ անկյունագծով LCD էկրանով՝ 1024 x 600պիքսել կետայնությամբ և Gorilla Glass 2 պաշտպանիչ ապակիով: Սմարթֆոնը համատեղելի է 4G LTE ցանցի հետ, ունի ստերեո դինամիկներ, երկու ֆոտոխցիկ՝ 8մպ հիմնական և 2մպ դիմային:

Windows Phone Pro կոնցեպտային այս տարբերակը ներառում է BlackBerry գործիքներ և MS Office-ի ծրագրերը: