Մարսագնացը փորձարկել է իր «քիմիական» լազերը

Մարսագնաց Curiosity-ն առաջին անգամ օգտագործել է իր «քիմիական» լազերային ֆոտոխցիկը՝ ChemCam-ը, որը նախատեսված է հանքային բաղադրության ուսումնասիրման համար: ChemCam-ի առաջին թիրախն է եղել բռունցքի չափով քարը, որը ստացել է Coronation անվանումը: Այս մասին հայտնում է NASA-ի Մարս առաքելության թիմը:

ChemCam-ը մարսագնացի տասնյակ գիտական սարքերից մեկն է: Այն կարողանում է լազերային ճառագայթների միջոցով որոշել քիմիական բաղադրությունը: Ինչպես նշում է սարքի նախագծողներից Ռոջեր Վինսը, СhemCam-ը 10 վայրկյանում 30 անգամ լազերային ճառագայթներ է նետել նշանակետին:

Իր բոլոր սարքերի փորձարկումից հետո մարսագնացը շարժվելու է հաջորդ նշանակետի ուղղությամբ՝ 500 մետր հեռավորության վրա: Հիշենք, որ Curiosity-ն բարեհաջող վայրէջք կատարեց օգոստոսի 6-ին Մարս մոլորակ:

Բաժիններ: Uncategorized