Nokia 707 սմարթֆոն-կոնցեպտ

Մեր հայրենակից դիզայներ Էդգար Մկրտչյանը շարունակում է նախագծել Nokia սմարթֆոնների կոնցեպտներ: Այսօր ներկայացնում ենք նրա ստեղծած Nokia 707 կոնցեպտը, որն աշխատում է Windows Phone 8 օպերացիոն համակարգով, ունի երկմիջուկ 1.5Գհց պրոցեսոր, 4 դյույմ AMOLED ClearBlack 1280 x 768 կետայնությամբ և Gorilla Glass պաշտպանիչ ապակիով էկրան:

Սմարթֆոնը հագեցած  է 8մպ ֆոտոխցիկով, որը տեսանկարում է 1080p HD վիդեո, ինչպես նաև 2մպ դիմային ֆոտոխցիկով: Nokia 707 -ը կարող է լինել մի քանի տարբերակ՝ 16/32/64 Գբ հիշողությամբ: Ունի microUSB, NFC, Bluetooth:
Հասանելի է մի քանի գույնով՝ սև, սպիտակ, կապույտ և վարդագույն:

Բաժիններ: Uncategorized