Ինչ մակնիշի ավտոմեքենաներ են վարում խոշոր ՏՏ ընկերությունների ղեկավարները

Եկեք տեսնենք, թե ինչ ավտոմեքենաներ են նախընտրում աշխարհի խոշոր ՏՏ ընկերությունների ղեկավարները:
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր գրասենյակ գնում Acura TSX-ով: Այս մակնիշի արժեքը սկսվում է 30 000 ԱՄՆ դոլարից:

Շոն Պարկերը, հայտնի որպես Napster-ի, Facebook-ի և Plaxo-ի համահիմնադիր, Սան Ֆրանցիսկոյի փողոցներում վարում է Audi S5, որի մոտավոր արժեքն է 50 900 դոլար: Լոս Անջելես մեկնելիս Պարկերը նախընտրում է վարել 100 000 դոլար արժողությամբ Telsa: Նա տիրապետում է ավելի քան 2մլրդ դոլարի և Forbes-ի աշխարհի հարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 215-րդ տեղը:

Microsoft-ի «հայր» Բիլ Գեյթսը Porsche մեքենաների մեծ երկրպագու է: Նա ունի Porsche մեքենաների սեփական հավաքածու: Porsche 911 կաբրեոլետը, որը վարում է Գեյթսը արժե 82 100 դոլար:


Oracle ընկերության համահիմնադիր Լարի Էլիսոնը վարում է Lexus LFA`375 000 դոլար արժողությամբ: Լարին նաև salesforce.com ընկերության խոշոր ներդրողն է:


Google ընկերության հիմնադիր Սերգեյ Բրինը Tesla մակնիշի մեծ երկրպագու է: Դրանց արժեքն ԱՄՆ-ում սկսվում է 100 000դոլարից:


Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը նույնպես վարում է Tesla մակնիշի ավտոմեքենա:


Dell ընկերության գլխավոր տնօրեն Մայքլ Դելի ավտոտնակում բնակվում է  Hummer H2 մակնիշի ավտոմեքենա, որն արժե 48 000 դոլար:


Microsoft-ի գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը՝ տիրապետելով 15մլրդ. դոլարի, վարում է համեստ Fusion Hybrid-ը: Fusion-ն ունի Ford Sync համակարգը, որը մշակվել է Microsoft-ի տեխնոլոգիայի միջոցով:

Facebook ընկերության համահիմնադիրներից Դասթին Մոսկովիչը վարում է Volkswagen R32` 33 000 դոլար արժողությամբ:
Paypal-ի հիմնադիր Էլոն Մասկը նույնպես Tesla մակնիշի երկրպագուներից է: Երջանիկ պատահականությամբ նա դարձել է հենց այս ընկերության գործադիր տնօրենը:

Աղբյուրը՝ trinixy.ru

Բաժիններ: Uncategorized