Nikon-ը կարտադրի Android ֆոտոխցիկ

Nikon ընկերությունը կթողարկի Android օպերացիոն համակարգով աշխատող ֆոտոխցիկ: Այս մասին գրում է Nikon Rumors-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին:

Դատելով լուսանկարից՝ ֆոտոխցիկն իր արտաքին տեսքով նման է լինելու սմարթֆոնի: Այն ունենալու է սենսորային էկրան և աշխատելու է Android 2.3 ՕՀ-ով: Ենթադրվում է, որ ֆոտոխցիկը ստանալու է Nikon Coolpix P7700 անվանումը:

Nikon Rumors-ը գրում է նաև, որ ընկերության նոր արտադրանքների շնորհանդեսը կայանալու է օգոստոսի 22-ին:

Բաժիններ: Uncategorized