Skype-ի iOS տարբերակը համալրվել է նոր ֆունկցիայով

Skype-ը թողակել է իր iPhone և iPad ծրագրի նոր թարմացումը, որում ավելացել է Photo Sharing ֆունկցիան: Այն հնարավորություն է տալիս օգտագործողներին իրենց սմարթֆոնով կամ պլանշետով կատարած լուսանկարներն ակնթարթորեն Skype-ով ուղարկել ընկերներին և հարազատներին: Այս մասին Skype-ը հայտնում է իր պաշտոնական բլոգում:

Լուսանկարի ծավալի սահմանափակում չկա: Նախագծողների խոսքով, Skype -ի միջոցով միանգամից մի քանի լուսանկար ուղարկելն ավելի հարմար է, քան էլ.փոստով:

Skype-ի iOS տարբերակի այս թարմացումը հասանելի է Apple App Store-ից անվճար:

Հիշենք, որ Skype-ը հիմնադրվել է 2003-ին: Օգտագործողների թիվն այսօր գերազանցում է 500 միլիոնը: Ամսական ծառայությունից օգտվում է 170 միլիոն օգտագործող:

Բաժիններ: Uncategorized