«Վկոնտակտե» սոցցանցը համալրվել է սմայլերով

«Վկոնտակտե» սոցիալական ցանցում ավելացել են սմայլեր: Այս մասին իր էջում հայտնում է սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը:

«iPhone օգտագործողները անձնական հաղորդագրութուններ ուղարկելիս հաճախ են օգտագործում սմայլեր: Սակայն սովորական համակարգչից նամակը ստուգելիս, սմայլիկները չեն երևում: Այդ իսկ պատճառով մենք ներմուծում ենք սմայլիկներ սոցցանց»,-գրում է նա:

2012թ. հունվարին «Վկոնտակտե»-ն անցկացնում էր լավագույն սմայլերի դիզայն մրցույթ, որի հաղթողը նախագծել է սոցցանցի նոր սմայլերը: