Հայ հաքերները կոտրել են ադրբեջանական ժամանցային կայք

Հայկական Armenian Cyber Army հաքերային խմբավորումը կոտրել է ադրբեջանական ժամանցային կայքերից մեկի՝ citylife.az-ի ֆորումը: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով, խմբավորումը կիրառել է կիբերհարձակման ամենատարածված մեթոդներից մեկը՝ SQL injection:

Armenian Cyber Army հաքերային խմբավորումը վերջերս է ի հայտ եկել համացանցում և ժամանակ առ ժամանակ հարձակվում է թուրքական և ադրբեջանական կայքերի վրա:

Հիշենք, որ հայ հաքերների հարձակումները հիմնականում պատասխան հարձակումներ են ադրբեջանցի և թուրք հաքերներին: