Ինչպիսին է Ձեր բջջային էթիկան

Չնայած մարդիկ բջջային հեռախոսներից օգտվում են արդեն ավելի քան 10 տարի, շատերը մինչ այժմ գաղափար չունեն բջջային էթիկայի մասին: Ոմանք սիրում են իրենց անձնական կյանքը բարձրաձայն քննարկել հասարակական տրանսպորտում, կինոթատրոնում կամ փողոցում՝ ուշադրություն չդարձնելով, որ գտնվում են մարդաշատ վայրում և որ շրջապատի մարդկանց անհետաքրքիր է ուրիշի հեռախոսային խոսակցությունը:

onlinecollege.org-ը ներկայացրել է հետաքրքիր գրաֆիկ՝ «Բջջային հիմարներ» անվանումով: Այստեղ պարզ երևում է, թե բջջային օգտագործելիս ինչ սխալներ ենք անում:

Թարգմանությունը նկարի տակ:

– 4 մարդկանցից 3-ը կարծում են, որ բջջային էթիկայի խնդիրը սրվել է

– 10 ուսանողից 9-ը դասաժամին ուղարկում են սմս հաղորդագրություններ, իսկ 10-ից 1-ը՝ քննության ժամանակ

– 4 ուսանողից 3-ը քնում են բջջային հեռախոսներով

– 25 տարեկանների 10%-ը ուղարկում է ՍՄՍ հաղորդագրություն սեքսի ժամանակ, իսկ 15%-ը՝ պատասխանում է զանգերին

– 4 մարդկանցից 3-ը ուղարկում են հաղորդագրություն և զրուցում հեռախոսով ղեկին՝ վարելիս: 1 սմս-ը  4.6 վայրկյանով շեղում է վարորդին

– 4 ամերիկացիներից 3-ը հեռախոսը վերցնում են իրենց հետ զուգարան կամ լողասենյակ՝ ՍՄՍ, նամակ գրելու կամ խաղ խաղալու համար

– 63%-ը զուգարանում պատասխանում է հեռախոսազանգերին, իսկ 41%-ը զուգարան է գնում զանգ կատարելու համար

– Յուրաքանչյուր մարդ 3 անգամ ավելի բարձր է խոսում հեռախոսով, քան ընդհանրապես՝ պատճառելով անհարմարություն շրջապատի 55%-ին

– 22%-ը նյարդայնանում է կողքինի ականջակալների բարձր երաժշտությունից կամ խաղից: 17%-ին նյարդայնացնում է, երբ ֆիլմի ժամանակ ՍՄՍ են գրում: 90%-ը կարծոմ է, որ իր բջջային էթիկան իդեալական է: