Archos 101 XS՝ ստեղնաշարով պլանշետ

Ֆրանսիական Archos ընկերությունը ներկայացրել է նոր պլանշետային համակարգիչ  Archos 101 XS-ը: Այն ունի 10.1 դյույմ անկյունագծով սենսոր էկրան՝ 1280 x 800 պիքսել կետայնությամբ: Հիմնական պարամետրերն են՝ երկմիջուկային TI OMAP-4470 1.5Գհց պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, 16Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտ ավելացնելու հնարավորություն, դիմային 1.3մպ ֆոտոխցիկ, WiFi, Bluetooth 4.0:

Archos 101 XS-ն աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich բջջային օպերացիոն համակարգով: Կա հնարավորություն այն թարմացնելու Android 4.1 Jelly Bean տարբերակի:Բացի դրանից պլանշետին միանում է ստեղնաշար Coverboard-ը, որը կարող է օգտագործվել նաև որպես պաշտպանիչ պատյան էկրանի համար:

Պլանշետի հաստությունն է 7.9մմ, քաշը՝ 600 գրամ: Վաճառքում այս սարքը հասանելի է լինելու ընթացիկ տարվա հոկտեմբերին 400 դոլար արժողությամբ:

Աղբյուրը՝  ubergizmo.com