GoNote՝ սենսոր էկրանով Android 4.0 նեթբուք-հիբրիդ

Ergo Electronics ընկերությունը ներկայացրել է նեթբուք-հիբրիդ GoNote-ը, որը նախատեսված է կրթական նպատակներով օգտագործելու համար:

Սարքի պարամետրերն են՝ 10 դյույմ 1024×600 պիքսել կետայնությամբ սենսոր էկրան, Rockchip RK2918 1.2Գհց պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, 8Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի մուտք, USB 2.0, miniHDMI ինտերֆեյս, բարձրախոսի և ականջակալների մուտք:

Առանց լիցքավորման նեթբուք-հիբրիդն աշխատում է 6 ժամ: Օպերացիոն համակարգն է Android 4.0 Ice Cream Sandwich:

GoNote-ը կշռում է 970 գրամ: Այն վաճառքի դուրս կգա սեպտեմբերին 240 դոլարով:

Աղբյուր՝ Ergo Electronics

Բաժիններ: Համակարգիչներ