Nokia Louis Vuitton շքեղ սմարթֆոն (ֆոտոշարք)

Մեր հայրենակից, դիզայներ Էդգար Մկրտչյանն այս անգամ ներկայացրել է շքեղ Nokia Louis Vuitton սմարթֆոնի կոնցեպտ՝ աշխատող Windows Phone 8  օպերացիոն համակարգով: Սմարթֆոնն ունի հատուկ Louis Vuitton ինտերֆեյս:

Սմարթֆոնի կաղապարը ձևավորված է Louis Vuitton ապրանքանիշի լոգոտիպով, իսկ կաղապարի շրջանակը պատրաստված է մաքուր ոսկուց:

Սմարթֆոնը հագեցած է երկմիջուկային 1.7Գհց պրոցեսորով, 4.5 դյույմ AMOLED ClearBlack և 1280 x 768 պիքսել կետայնությամբ էկրանով և պաշտպանիչ ապակի Gorilla Glass-ով: Nokia Louis Vuitton-ն ունի երկու ֆոտոխցիկ՝ 12մպ և 3.2 մպ (դիմային), 2200 mAh մարտկոց, 64Գբ ներկառուցված հիշողություն, microUSB մուտք, NFC և Bluetooth:

Բաժիններ: Uncategorized