Windows 8-ը հասանելի չի լինի փորձնական 30-օրյա օգտագործման համար

Microsoft-ն այլևս չի տրամադրի իր օպերացիոն համակարգն արտոնագրված օգտագործելու 30-օրյա փորձնական ժամկետը: Ընկերության ներկայացուցիչներն այս որոշումը պարզաբանում են որպես պիրատության դեմ պայքարի քայլ: Այս մասին հայտնում է ComputerWorld-ը:

Այսուհետ համակարգչում Windows 8 տեղադրելիս անհրաժեշտ է լինելու անմիջապես մուտքագրել 25 նիշանոց բանալի-կոդը, ինչպես նաև ինտերնետ, որպեսզի Microsoft-ը կարողանա ստուգել կոդի կեղծ լինելը:

Եթե Microsoft-ը հայտնաբերի, որ կոդը կեղծ է, ապա օգտագործողի աշխատանքային սեղանը (desktop) կդառնա սև գույնի և կցուցադրվի հաղորդագրություն անօրինական ծրագիր օգտագործելու մասին:

Հիշենք, որ Windows 8 ՕՀ-ի վերջնական տարբերակը հասանելի է լինելու հոկտեմբերի 26-ին:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր