Մարսագնացը հայտնաբերել է ջրային բաղադրություն

Curiosity մարսագնացի հանքային բաղադրությունը ստուգող ռուսական ДАН սարքի ուղարկած նախնական տվյալները ցույց են տվել, որ ամենագնացի վայրէջքի տեղանքի հողը պարունակում է 1-1.5% ջուր, որն ավելի քիչ է, քան սպասվում էր: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ այդ տեղանքում հնարավոր է 5-6.5% ջրային բաղադրություն:
«Մենք դեռ ջրային բաղադրության չափումներ ենք կատարում: Ամեն անգամ տեսնում ենք տարբերություններ և փորձում ենք վերլուծել, ինչն է հողի ջերմաստիճանի կամ ջրային բաղադրության փոփոխության հիմնական պատճառը»,-նշել է ДАН սարքի նախագծող Տիեզերական հետազոտությունների ինստիտուտից Մաքսիմ Լիտվակը:

Հիշենք, որ Curiosity-ն բարեհաջող վայրէջք կատարեց Մարս մոլորակ օգոստոսի 6-ին: Այժմ մարսագնացը փորձարկում է իր սարքավորումները՝ պատրաստվելու հետազոտագիտական առաքելությանը: Curiosity-ն կանցկացնի Մարս մոլորակում 686 օր:

Բաժիններ: Uncategorized