Նոր լուսանկարներ Սթիվ Ջոբսի մասին նկարահանվող ֆիլմից

Շատերը սկեպտիկ են վերաբերվում  Սթիվ Ջոբսի կյանքի մասին նկարահանվող նոր ֆիլմին: Սակայն դժվար է հերքել, որ դերասան Էշթոն Կատչերը հիանալի է ընտրված այս դերի համար: Այս անգամ ֆիլմի նկարահանման տաղավարների լուսանկարներում կարելի է նկատել, որ Կատչերը Սթիվ Ջոբսի 90-ականների կերպարում է:

Հիշենք, որ Սթիվ Ջոբսը Apple ընկերության համահիմնադիրն էր: Նա մահացել է 2011թ-ին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։