Հարավային Կորեայում արգելել են Apple և Samsung սարքավորումների վաճառքը

Հարավային Կորեայի դատարանը սահմանափակել է Apple և Samsung ընկերությունների արտադրանքների վաճառքը երկրում՝ երկու ընկերությունների կողմից արտոնագրերի խախտման մեղադրանքով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Դատարանի խոսքով, Apple-ը խախտել է Samsung-ի հեռահաղորդակցային արտոնագրերը: Apple-ը որպես փոխհատուցում պետք է վճարի 35 000 դոլար: Samsung-ը մեղադրվում է Apple-ի մեկ արտոնագրի խախտման համար և փոխհատուցումը 22 000 դոլար է:

Հարավային Կորեայում արգելք է դրվել Apple-ի iPhone 3GS և iPhone 4 սմարթֆոնների և iPad պլանշետների, ինչպես նաև Samsung-ի մի շարք սարքավորումների, այդ թվում Galaxy S II սմարթֆոնի վաճառքի վրա: Ավելի նոր մոդելների (iPhone 4S, iPad 3-ը և Galaxy S III) վաճառքը կշարունակվի:

Հիշենք, որ միայն 2011-ին Apple և Samsung «պատերազմը» 30 անգամ դատարանում է կայացել: Այս պահին ամերիկյան դատարանում նույնպես ընթանում է արտոնագրային «պատերազմի» մի փուլը: