Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հայտարարել է նոր դասընթաց

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հայտարարում է դասընթաց «Microsoft SQL Server 2012» թեմայով (առաջին մակարդակ): Դասընթացը կմեկնարկի 2012 թ. սեպտեմբեր 4-ին: Այն կվարի Մայքրոսոֆթի կողմից լիցենզավորված մասնագետ Պարույր Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում են կենտրոնի մամուլի ծառայությունից:

Դասընթացի բաղկացած է 15 դասից, յուրաքանչյուրը՝ 2 ժամ տևողությամբ: Դասընթացի ուսումնական ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ:

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել` լրացնելով առցանց դիմում–հայտը մինչև ս.թ. սեպտեմբերի 2-ը: Մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Microsoft SQL Server 2012 ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է կարդալ այստեղ: