Սեպտեմբերի 6-ին Amazon-ը կներկայացնի նոր սարքավորումներ

Amazon ընկերությունը միջոցառման հրավերներ է ուղարկել մամուլի ներկայացուցիչներին, որը կկայանա սեպտեմբերի 6-ին: Սպասվում է, որ աշխարհի խոշորագույն օնլայն-վերավաճառողը կներկայացնի նոր սերնդի Kindle Fire մատչելի պլանշետ:

Ըստ ինտերնետում շրջանառվող լուրերի, Amazon-ը կարող է ներկայացնել պլանշետի միանգամից 5 մոդել՝ 7-ից 8.9 դյույմ անկյունագիծ էկրաններով և 1024×600-ից 1920×1200 պիքսել կետայնությամբ: Չի բացառվում, որ ընկերությունը ցուցադրի իր էլեկտրոնային Kindle ընթերցիչների նոր մոդել կամ սեփական ապրանքանիշի սմարթֆոն: