iPhone 5 կոնցեպտ

Մի շարք կոնցեպտային սմարթֆոնների հեղինակ, դիզայներ Բեն Լինգն այս անգամ ներկայացնում է նոր iPhone 5 սմարթֆոնի կոնցեպտ:

Սմարթֆոնն ունի 4.8դյույմ անկյունագծով Retina Display և Gorilla Glass պաշտպանիչ ապակի:  iPhone 5 կոնցեպտը հագեցած է քառակի 1.5Գհց Cortex A9 պրոցեսորով, 12մպ ֆոտոխցիկով, HD տեսանկարելու հնարավորությամբ, 2մպ դիմային ֆոտոխցիկով, 2Գբ օպերատիվ հիշողությամբ, 6/32/64 Գբ ներկառուցված հիշողությամբ, Bluetooth 4.0-ով և Li-Po 1910 mAh մարտկոցով:

Սմարթֆոնն աշխատում է iOS 6.0 օպերացիոն համակարգով, կշռում է 130 գրամ, հաստությունն է 8.7մմ:

Հիշենք, որ երկար սպասված iPhone 5-ը Apple ընկերությունը կներկայացնի սեպտեմբերի 12-ին:

Աղբյուրը՝ concept-phones.com

Բաժիններ: Uncategorized