Մարս մոլորակում կկայանա Will.i.am-ի նոր տեսահոլովակի պրեմիերան

Black Eyed Peas խմբի հիմնադիրներ, ռեպեր Will.i.am-ը միշտ պատրաստ է նոր փորձարկումների: Այս անգամ նա հայտարարել է, որ իր նոր «Reach for the Stars» երգի տեսահոլովակի շնորհանդեսը կկայանա Մարսում: Երգը ուղիղ հեռարձակվելու է Կամիր Մոլորակում Curiosity մարսագնացի միջոցով:

NASA-ն պաշտոնապես հաստատել է այս լուրը և հայտնել է, որ պրեմիերան կկայանա այսօր՝ օգոստոսի 28-ին: NASA-ի ներկայացուցիչների խոսքով, այս տեսահոլովակը ցույց է տալիս Will.i.am-ի սերը դեպի գիտությունը և տեխնոլոգիաները: Եվ այսպես այսօր առաջին անգամ պատմության մեջ այլ մոլորակում կհնչի երաժշտություն:

Աղբյուրը՝ mobiledevice.ru

Բաժիններ: Uncategorized