Apple-ը կթողարկի 200 դոլար արժողությամբ iPhone

Ամերիկյան խոշոր խորհրդատվավերլուծական ընկերություն Piper Jaffray-ի փորձագետների կանխատեսմամբ, գալիք 2013թ-ին Apple ընկերությունը կթողարկի 200 դոլար արժողությամբ iPhone: Ընդ որում, սարքը թողարկվելու է առանց որևէ օպերատորի բաժանորդագրության: Փորձագետների գնահատմամբ, Apple-ը կարող է իրեն թույլ տալ 130-150 դոլար արժողությամբ մատչելի սմարթֆոնի արտադրություն և դրա վաճառք 25-35% շահույթով:

Ճիշտ է, մատչելի սարքի արտադրությունը, կարող է որոշ չափով նվազեցնել ընկերության շահույթը, սակայն ըստ փորձագետները, ժամանակն է, որ Apple-ը մտածի Android սմարթֆոններով լի շուկայում մրցակցելու մասին: Միայն այս սմարթֆոնների վաճառքը համաշխարհային շուկայում նվազեցնում է Apple-ի բաժինը 20%-ով: