NASA-ն մտադիր է տիեզերակայան կառուցել Լուսնի վրա

NASA-ն պատրաստում է  Լուսին վերադառնալու նախագիծ՝ այնտեղ կայան կառուցելու մտադրությամբ: Այս մասին հայտնել է Ռուսաստանում NASA-ի տիեզերական պիլոտային ծրագրերի տնօրեն Մայքլ Սերբերը, գրում է Ria Novosti-ն:

«Մենք ցանկանում ենք վերադառնալ Լուսին և մնալ այնտեղ բավական երկար ժամանակ»,-հայտնել է նա:

Նրա խոսքով, ներկայումս Միջազգային տիեզերակայանը մնում է հիմնական տիեզերական համալիրը, որը մինչև 2020թ. Հնարավորության կտա նախագծել տեխնոլոգիաներ Լուսնի և Մարսի վրա երկրորդ վայրէջքը կատարելու համար:

Մայքլ Սերբերը հավելել է, որ NASA-ն չի բավարարվի միայն Լուսնով և շարունակելու է իր հետազոտությունները ամբողջ Արեգակնային համակարգում:

Բաժիններ: Uncategorized