Nokia Lumia 815`երաժշտական սմարթֆոն

Մեր հայրենակից դիզայներ Էդգար Մկրտչյանը կրկին ներկայացրել է Nokia սմարթֆոնի կոնցեպտ՝ անվանելով այն Nokia Lumia 815: Սա երաժշտական սմարթֆոն է՝ աշխատող Windows Phone 8-ով, քառակի 1.6ԳՀց  պրոցեսորով: Այն ունի անհամաչափ դիզայն, բարձրախոսի մեծ տարածք, որն ապահովում է բարձրորակ հնչողություն:

Այն ունի ընդհանուր 4 բարձրախոս և ներառում է Dolby Digital Plus տեխնոլոգիան: Lumia 815-ը հագեցած է 4.5 դյույմ AMOLED 1280 x 768 պիքսել կետայնությամբ էկրանով և Gorilla Glass պաշտպանիչ ապակիով: Ֆոտոխցիկը 12Մպ է, տեսանկարահանում է 1080p: Դիմային ֆոտոխցիկը 3Մպ է, ներկառուցված հիշողությունը՝ 32/64Գբ, մարտկոցը՝ 2500 mAh: Սմարթֆոնը հագեցած է microSD քարտի մուտքով և NFC ով:

Աղբյուրը՝ concept-phones.com

Բաժիններ: Uncategorized