ԱՄՆ-ում ձերբակալել են LulzSec հաքերային խմբավորման անդամի

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում ձերբակալվել է LulzSec հաքերային խմբավորման ենթադրյալ անդամներից մեկը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղելով ՀԴԲ-ին:

20-ամյա Ռեյնալդո Ռիվերան հանձնվել է իշխանություններին: Նրան կասկածում են Sony Pictures Entertainment ընկերության կայքը կոտրելու և ավելի քան 1 միլիոն օգտագործողի անձնական տվյալներ հափշտակելու մեջ: Դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում, նա կենթարկվի 15 տարի ազատազրկման:

Հիշենք, որ 2011թ. հունիսին LulzSec-ին հասանելի էր դարձել Sony Pictures Entertainment  ընկերության օգտագործողների էլ.փոստի հասցեներ, գաղտնաբառեր և անձնական այլ տվյալներ: Խմբավորումը բոլոր այս տվյալները հրապարակել էր ինտերնետում և հայտնել այդ մասին իր Twitter էջում:

Քննիչների խոսքով, այս հարձակումը ընկերությանը 600 000 դոլարի վնաս է հասցրել: