“IFA 2012”. Samsung-ը ներկայացրեց Galaxy Camera ֆոտոխցիկը

Samsung ընկերությունը Բեռլինում անցկացվող “IFA 2012” տեխնոլոգիական  ցուցահանդեսի շրջանակում ներկայացրեց Galaxy Camera ֆոտոխցկը:

16Մպ Galaxy Camera-ն կարող է միանալ 3G և 4G ցանցերին, ինչպես նաև Wi-Fi-ի: Այն հագեցած է 21x օպտիկական զումով: Ֆոտոխցիկի ետային մասում տեղակայված է սենսոր էկրանը 4.8դյույմ անկյունագծով: Galaxy Camera-ն աշխատում է Android 4.1 օպերացիոն համակարգով: Ֆոտոխցիկում կարելի է տեղադրել ծրագրեր Google Play-ից: Galaxy Camera-ն ունի ձայնային կառավարման համակարգ, որով օգտագործողը կարող է կատարել մի քանի հրաման:

Galaxy Camera-ն առաջին ֆոտոխցիկը չէ, որ աշխատում է Android-ով: Nikon ընկերությունը ունի նման արտադրանք՝ Coolpix S800c-ն:

Բաժիններ: Uncategorized