“IFA 2012”. Sony-ն ներկայացրեց 3 սմարթֆոն և 3 պլանշետ

Sony ընկերությունը Բեռլինում անցկացվող IFA 2012 տեխնոլոգիական  ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել է Xperia T, Xperia V և Xperia J սմարթֆոնները և երեք պլանշետ: Այս մասին հայտնում է Engadget-ը:

Xperia T-ն ունիէ 4.6 դյույմ անկյունագծով էկրան, 1.5Գհց պրոցեսոր, 13Մպ ֆոտոխցիկ: Սմարթֆոնը գնողներն առաջին 60 օրում կստանան Sony Music Unlimited-ից անվճար օգտվելու հնարավորություն:

Xperia V-ն ունի 4,3 դյույմ անկյունագծով էկրան: Այն կարող է միանալ LTE ցանցի: Սմարթֆոնի յուրահատկությունը խոնավությունից պաշպանվելն է: Կարող եք սմարթֆոնով խոսել անգամ անձրևի ժամանակ:

Xperia J-ն ունի 4 դյույմ անկյունագծով էկրան: Այն ամենամատչելին է ներկայացված սմարթֆոններից: Նշենք, որ բոլոր երեք սմարթֆոնները հագեցած է NFC տեխնոլոգիայով և աշխատում են Android 4.0 օպերացիոն համակարգով:

Sony-ի ներկայացրած Xperia Tablet S պլանշետը Tablet S-ի մոդեռնիզացված տարբերակն է: Այն ավելի բարակ է և թեթև իր նախորդից և ջրակայուն է: Սարքի հետ միասին առաջարկվում է նաև պատյան և շարժական ստեղնաշար: Պլանշետն աշխատում է քառամիջուկ Tegra 3 պրոցեսորով:

VAIO Duo 11 պլանշետն աշխատում է Windows 8-ով: Այն հիբրիդային նոութբուք-պլանշետ է: Իր հետ ներառում է նաև ստիլուս գրիչ:

Sony ներկայացրել է նաև սենսոր էկրանով Tap20-ը: Ուղղահայաց դիրքում այն կարող է օգտագործվել որպես սեղանի համակարգիչ, իսկ հորիզոնական դիրքում՝ որպես պլանշետ: Sony -ն նշել է, որ  Tap20-ը շարժական սարքերի կատեգորիայից չէ: