Samsung-ը վճարել է Apple-ին 1մլրդ. դոլար տուգանքը մետաղադրամներով

Samsung ընկերությունը վճարել է Apple-ին դատարանի կողմից վճռած 1մլրդ. դոլարը մետաղադրամներով: Ավելի քան 30 բեռնատար ավտոմեքենա՝ լցված մետաղադրամներով, մոտեցել են Apple-ի գլխամասային գրասենյակ:

Apple-ի անվտանգության ծառայությունը կարծել է, թե «բեռները» սխալ հասցեով են եկել, սակայն մի քանի րոպե անց Թիմ Կուկը ստացել է հեռախոսազանգ Samsung-ի ղեկավարից: Բանը նրանում է, որ դատարանի վճռի մեջ նշված է եղել, որ գումարը կարելի է վճարել ցանկացած մեթոդով: Պատկերացրեք, թե որքան ժամանակ է պետք այդքանը հաշվելու համար՝ չնայած որ կան հատուկ սարքեր մետաղադրամների հաշվարկի համար:

Այս քայլը հարավկորեական ընկերության կողմից «ցածր է», սակայն շատերն էլ կարող են «ցածր» համարել Apple-ի կողմից ներկայացրած արտոնագրային հայցերը:

Samsung-ի տնօրենների խորհրդի ղեկավար Լի Կուն Հին ասել է լրագրողներին, որ Samsung-ը չի վախենում Apple-ից և եթե վերջիններս ցանկանում են «կեղտոտ» խաղ խաղալ, ապա իրենք էլ են նույն կերպ դրսևորելու իրենց:

Մնում է սպասել, թե ինչ պատասխան կտա Apple-ը:

Հիշենք, որ օգոստոսի 24-ին ԱՄՆ-ի դատարանի որոշում ընդունեց այն մասին, որ Samsung-ը պարտավորվում է վճարել Apple ընկերությանը ավելի քան 1մլրդ. դոլարի տուգանք՝ 6 արտոնագիր խախտելու համար: Samsung-ի ներկայացուցիչները հայտարարել են դատարանի որոշումը բողոքարկելու մասին:

Apple-ի և Samsung-ի միջև արտոնագրային պատերազմները միայն 2011թ-ին անցել են 30 դատական լսումների միջով:

Աղբյուրը՝ appleinsider.ru