“IFA 2012”. ASUS-ը ներկայացրեց երկու հիբրիդ-պլանշետ

Թայվանական ASUS ընկերությունը Բեռլինում IFA 2012 տեխնոլոգիական  ցուցահանդեսի շրջանակում պաշտոնապես ներկայացրել է հիբրիդային պլանշետային համակարգիչներ Vivo Tab-ը և Vivo Tab RT-ն՝ աշխատող համապատասխանաբար Windows 8 և Windows RT ՕՀ-ներով:

ASUS Vivo Tab-ն ունի 11.6 դյույմ անկյունագծով Super IPS+ էկրան՝ 1366 x 768 պիքսել կետայնությամբ և Corning Fit պաշտպանիչ ապակիով: Այն կարող է աշխատել Wacom ստիլուսի հետ: Պլանշետ-հիբրիդն ունի Intel Clover Trail Atom պրոցեսոր, 2 Գբ օպերատիվ հիշողություն և 64Գբ ներկառուցված հիշողություն, NFC, Wi-Fi և Bluetooth, 8-Մպ ֆոտոխցիկ և 2Մպ դիմային ֆոտոխցիկ: Սարքի հաստությունն է 8.7մմ, կշիռը՝ 670 գրամ: Շարժական ստեղնաշարն ունի երկու USB 2.0 մուտք:

ASUS Vivo Tab RT-ն ունի 10.1 դյույմ անկյունագծով Super IPS+ էկրան՝ 1366 x 768 պիքսել կետայնությամբ և Corning Fit պաշտպանիչ ապակիով, քառամիջուկ nVidia Tegra 3 պրոցեսոր, 2Գբ օպերատիվ հիշողություն, 32 Գբ ներկառուցված հիշողություն, երկու ֆոտոխցիկ՝ 8Մպ և 2Մպ (դիմային), Wi-Fi, Bluetooth և NFC:

Բաժիններ: Համակարգիչներ