“IFA 2012”. Toshiba-ն ներկայացրեց QWERTY ուլտրաբուք

Ճապոնական Toshiba ընկերությունը  Բեռլինում անցկացվող IFA 2012 տեխնոլոգիական  ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել է ուլտրաբուք-տրանսֆորմատոր Satellite U925t-ը՝ աշխատող Windows 8 օպերացիոն համակարգով:

Այն ունի 12.5 դյույմ անկյունագծով սենսոր էկրան, ստեղնաշարը QWERTY ոճի է: Ուլտրաբուքն աշխատում է Intel Core i5 Ivy Bridge պրոցեսորով՝ ներկառուցված Intel HD 4000 գրաֆիկական չիպով: Satellite U925t-ն ունի 3Մպ ֆոտոխցիկ, NFC, Wireless Display, HDMI ինտերֆեյս, USB 3.0: Հաստությունն է 19.5մմ, կշիռը՝ 1.45 կԿգ: