“IFA 2012”. Spectre XT TouchSmart ուլտրաբուք HP-ից

Բեռլինում մեկնարկած “IFA 2012” տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ HP ընկերությունը ներկայացրել է HP Spectre XT TouchSmart ուլտրաբուքը՝ աշխատող Windows 8 օպերացիոն համակարգով:

Ուլտրաբուքն ունի 15.6 անկյունագծով մուլտիսենսոր IPS-էկրան՝ 1920×1080 պիքսել կետայնությամբ, USB 3.0, HDMI ինտերֆեյս, HP TrueVision HD վեբ-տեսախցիկ և Beats Audio բարձրախոսներ:

HP SpectreXT TouchSmart-ի հաստությունն է 17.9մմ, կշիռը՝ 2.15գրամ: Այն հագեցած է HP Connected Photo, HP Connected Music, Adobe Photoshop Elements 10 և  Adobe Premiere Elements 10 ծրագրերով: Համատեղելի է Thunderbolt, HP ProtectSmart տեխնոլոգիաների հետ:

Ուլտրաբուքն արժենալու է 1400 դոլար և վաճառքի է դուրս գալու 2012թ. դեկտեմբերին: