Samsung-ը հաղթել է Apple-ին

Samsung ընկերությունը հաղթել է Apple-ին դատական գործում: Այս որոշումն է կայացրել Տոկիոյի դատարանը: Apple-ը մեղադրում էր հարավկորեական ընկերությանը սմարթֆոնների՝ համակարգիչների հետ սինխրոնիզացիայի տեխնոլոգիան կրկնօրինակելու համար, գրում է Associated Press-ը:

Հիշենք, որ օգոստոսի 24-ին ԱՄՆ-ի դատարանը որոշում ընդունեց այն մասին, որ Samsung-ը պարտավորվում է վճարել Apple ընկերությանը ավելի քան 1մլրդ. դոլարի տուգանք՝ 6 արտոնագիր խախտելու համար: Samsung-ի ներկայացուցիչները հայտարարել են դատարանի որոշումը բողոքարկելու մասին և այս որոշումը կարող է ուժի մեջ մտնել միայն սեպտեմբերի վերջում:

Apple-ի և Samsung-ի միջև արտոնագրային պատերազմները միայն 2011թ-ին անցել են 30 դատական լսումների միջով: