uCoz-ը մուտք է գործում հայկական շուկա do.am դոմեյնով

Կայքերի նախագծմամբ զբաղվող uCoz ընկերությունը հայտարարում է իր՝ հայկական շուկա մուտք գործելու մասին: Այժմ հայախոս օգտատերերն uCoz կայքերի նախագծման համակարգում ամբողջությամբ հայալեզու կայքեր ստեղծելու հնարավորություն կստանան: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

«Տվյալ տեղայնացման մեկնարկի որոշումը մեզ համար շատ բնական էր: Մենք չէինք կարող հաշվի չառնել այն, որ համակարգում Հայաստանից զգալի շարժ է արձանագրվել, ինչպես նաև այն փաստը, որ Հայաստանում համացանցից օգտվողների թվի աճը ամենաբարձրն է ԱՊՀ-ում»,-ասել է uCoz-ի կառավարող գործընկեր Եվգենի Կուրտը:

uCoz -ի SaaS հարթակը իր պարզության և մատչելիության շնորհիվ լավ համբավ է ձեռք բերել կայքերի նախագծման սկսնակների շրջանակում: uCoz ընկերության դոմեյնային անվանումների անվճար ցանկում ավելացել է Հայաստանի ազգային հարթակի` do.am դոմեյնը:

Հայաստանի ինտերնետ օգտագործողների մուտքը uCoz անընդմեջ աճում է: 2011թ-ի տվյալների համաձայն, Հայաստանը այդ ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում ԱՊՀ այլ երկրների համեմատ (բնակչության ընդհանուր թվի 47,1%): uCoz ընկերության ծառայությունների նկատմամբ աճող հետաքրքրությանը զուգահեռ այժմ ucoz.ru կայքը Հայաստանում 20 ամենահայտնի կայքերի թվում է, իսկ Հայաստանից կայքի այցելուների միջին օրական թիվը տվյալ պահին կազմում է մոտ 100.000 հոսթ և 1.000.000 հիթ:

uCoz-ը կայքերի նախագծման հարթակ է, որը հնարավորություն է տալիս տարբեր բարդության կայքեր ստեղծել: Ծառայությունը թողարկվել է 2005թ-ին: Տվյալ պահին ծառայության հիման վրա ավելի քան 1 000 000 ակտիվ կայքեր են գործում: