Նոր պայմաններ ՎիվաՍել-ՄՏՍ-ից` «Թեժ գիշերներ»-ի բաժանորդների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Թեժ գիշերներ» կանխավճարային սակագնային պլանի նոր բաժանորդները ցերեկային ժամերին (09:00-ից մինչև 01:00) կարող են 600 դրամի դիմաց օգտագործել 200 ՄԲ ինտերնետ, իսկ այնուհետև` օգտվել ինտերնետի անսահմանափակ հնարավորություններից` անվճար: Քարտն արժե 1000 դրամ և ներառում է 1000 դրամի սկզբնական հաշվեկշիռ: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Իսկ նրանք, ովքեր արդեն «Թեժ գիշերներ» սակագնային պլանի բաժանորդ են, կարող են պարզապես վերալիցքավորել հաշվեկշիռը և շարունակել բացահայտել ինտերնետի անծայրածիր հորիզոնները` բացառիկ պայմաններով նաև ցերեկային ժամերին: