Օրանժը եռապատկում է ինտերնետը

Ուսումնական նոր տարվա մեկնարկի առթիվ «Orange Արմենիան» այսօր հանդես եկավ ինտերնետ երկու նոր առաջարկներով: Այսօրվանից մինչև հոկտեմբերի 31-ը բոլոր նրանք, ովքեր մեկ տարով կբաժանորդագրվեն Ինտերնետ Հիմա կամ MyFi ծառայությունների սակագնային պլաններից որևէ մեկին, հաջորդ 12 ամիսների ընթացքում կստանան գերարագ ինտերնետի եռակի ծավալ: Առաջարկից կարող են օգտվել նաև նրանք, ովքեր արդեն Orange Ինտերնետի բաժանորդ են և չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն: Վերջիններս, կնքելով մեկ տարվա պարտավորությամբ պայմանագիր, նույնպես այդ ամբողջ ընթացքում կստանան գերարագ ինտերնետի եռակի ծավալ: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Նշելով նոր ուսումնական տարվա սկիզբը` Orange-ն ուսանողներին առաջարկում է, ի հավելումն եռակի ծավալով ինտերնետի, ստանալ ինտերնետի երկու SIM քարտ` գերարագ ինտերնետի իրենց ծավալը ընկերոջ հետ կիսելու համար: Այս առաջարկից օգտվելու համար պետք է Orange-ի խանութ այցելել ուսանողական տոմսով:

Առաջարկի բոլոր մանրամասները կարելի է գնտել Orange-ի վեբկայքում: