Հոկտեմբերին կթողարկվի Nexus 7 պլանշետի 3G տարբերակը

Google-ը կթողարկի իր Nexus 7 պլանշետի մոդեռնիզացված տարբերակը հոկտեմբերին: Այն համատեղելի է լինելու 3G ցանցին: Այս մասին գրում է MoDaCo կայքը՝ հղելով իր սեփական աղբյուրներին:

Վերջիններիս տեղեկացմամբ, Google-ի գործընկեր ASUS-ը սկսել է Nexus 7 պլանշետների 3G մոդելների արտադրությունը և պատրաստվում է դրանց մոտալուտ թողարկման:

Հիշենք, որ Nexus 7-ը 7դյույմ անկյունագծով էկրան ունի: Այն ներկայացվել է Google-ի՝ հունիսին կայացած ամենամյա կոնֆերանսի ժամանակ: Այս պահին օգտագործողներին հասանելի են պլանշետի միայն Wi-Fi մոդելները: