Տվյալների պահպանման Filesonic կայքն այլևս չի գործում

Տվյալների փոխանակման ճանաչված Filesonic կայքը դադարեցրել է իր գործունեությունը: Այս մասին գրում է TorrentFreak: 2012թ.-ին Filesonic-ի այցելությունները բավական նվազել էին:

2012թ. հունվարին Filesonic-ը հեռացրեց տվյալների փոխանակման ֆունկցիան և կայքը շարունակեց գործել միայն տվյալների պահպանման համար: Այս փոփոխությունը Filesonic-ը կատարեց տվյալների փոխանակման ճանաչված Megaupload կայքի փակումից հետո:

2012թ. փետրվարին Filesonic-ը Մտավոր սեփականության միջազգային ալիանսի կողմից ճանաչվեց անօրինական բովանդակություն տարածող կայք: Այս ցուցակում հայտնվեցին նաև The Pirate Bay, Demonoid, isoHunt և այլ կայքերը:

2012թ. հուլիսին պոռնոստուդիա Flava Works-ը դատարան էր դիմել՝ ընդդեմ Filesonic-ի: Այս դատալսումը դեռևս չի կայացել: Կայքի գործունեությունը դադարեցնելու այս որոշումը Filesonic-ի ներկայացուցիչները առայժմ չեն մեկնաբանում:

Հիշենք, որ 2012թ. օգոստոսին դադարել է աշխատել նաև Demonoid տորենտ-պորտալ, որին մեղադրեցին հեղինակային իրավունքների խախտման մեջ: