“IFA 2012”. Series 5 ULTRA Touch ուլտրաբուքը Samsung-ից

Samsung ընկերությունը Բեռլինում անկացվող IFA 2012 տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ պաշտոնապես ներկայացրել է Series 5 ULTRA Touch նոութբուքը:

Այն ունի 13.3 դյույմ անկյունագծով էկրան` 1366 х 768 պիքսել կետայնությամբ, 4Գբ օպերատիվ հիշողություն, 500 Գբ HDD և  աշխատում է Intel Core i5-3317U կամ Core i3-3217U պրոցեսորով: Ուլտրաբուքի արժեքը Core i5 պրոցեսորի դեպքում 850 դոլար է, իսկ Core i3-ի՝ 800 դոլար:

Այն վաճառքի դուրս կգա 2012թ. հոկտեմբերի 26-ին:

Աղբյուրը՝ engadget.com

Բաժիններ: Uncategorized