Ադրբեջանական ֆորումներում չեն խրախուսում Ալիևի քայլը

Ադրբեջանն իր արարքով փորձում էր հոգաբանորեն ճնշել Հայաստանը: Օգոստոսի 31-ին, անմիջապես Սաֆարովին ներում շնորհելուց հետո, ադրբջանական ֆորումներում քննարկում էր սկսվել: Ադրբեջանցիները քննարկում են Ալիևի այս քայլը, նրանք տարակուսանքի մեջ են և հենց ադրբեջանական ֆորումներում է սկիզբ առել այն կարծիքը, որ Սաֆորովին ազատել են՝ սպանելու և Հայաստանի վրա սպանությունը բարդելու մտադրությամբ: Այսօր այս կարծիքը մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց լրագրողներին հոգեբանական գիտւթյունների դոկտոր Սամվել Խուդոյանը:

Նա Ադրբեջանի այս քայլը դիտարկում է որպես մեծ հաղթանակ թշնամու ձեռքով: «Սովորաբար պատերազմներում հաղթում է նա, ով կարողանում է օգտագործել թշնամու սխալները»,-հավելեց բանախոսը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, ադրբեջանական հաքերային խմբավորումը հարձակումները սկսեցին հենց նույն օրը երեկոյան:

«Նրանք ընդհանրապես ամեն շաբաթ ինչ որ կայքեր են կոտրում. այն ամենն, ինչ ձեռքի տակ հայտնվում է: Այս անգամ նրանց կողմից կատարված հարձակումներից ամենաուժեղը քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցող հիմնադրամի և մանկատներին օգնող հիմնադրամի կայքերի վրա հարձակումն էր»,- ասաց նա: Ըստ փորձագետի, հայկական կողմից ցույց տվեց, որ կարող է պատասխանել, երբ որ պետք է:

«Նախորդ weekend-ը դա ապացուցեց: Պարզապես անընդհատ կայք կոտրելով խնդիր չի լուծվում, եթե իրավիճակը կրիզիսային չի, ինչպես այս անգամ էր: Հայ հաքերների կողմից  Ադրբեջանի նախագահի կայքի կոտրումը թեմա էր մամուլի համար»,-ընդգծեց նա:

Փորձագետը հավելեց, որ պետք է զգուշավոր լինել նաև Facebook-ում և ընդհանրապես սոցցանցերում, քանի որ ադրբեջանցիները կարող են կոտրել օգտագործողների էջերը, անունը փոխել Ռամիլ Սաֆարովի և ինչ որ գրառումներ անել: «Պետք է նախևառաջ հետևել Facebook-ի անվտանգության կանոններին և ընտրել բարդ գաղտնաբառեր, որոնք կտարբերվեն ձեր մյուս էջերի գաղտնաբառերից»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Հիշենք, որ օգոստոսի 31-ին հայտնի դարձավ, որ Հունգարիայի կառավարությունը Ադրբեջանին է հանձնել ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա, մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով 2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում գիշերը կացնահարել էր քնած Գուրգենի Մարգարյանին:

Այս լուրը ցնցեց ողջ Հայաստանը՝ դառնալով հայկական ինտերնետ միջավայրում ամենաքննարկվող թեման: Ադրբեջանի այս արարքը չէին կարող անտեսել հայկական հաքերային խմբավորումները: Նույն օրը երեկոյան հայ հաքերները սկսեցին գրոհել ադրբեջանական կայքերը՝ տեղադրելով այնտեղ Գուգրեն Մարգարյանի լուսանկարը՝ «Գուրգեն Մարգարյանը միշտ մեզ հետ կլինի» գրությամբ: