Amazon-ն այսօր կներկայացնի սեփական սմարթֆոնը

Աշխարհի խոշոր օնլայն-վերավաճառող Amazon-ն այսօր հանդես է գալու մամուլի միջոցառմամբ: Ինչպես գրում է տեխնոբլոգ The Verge-ը, ընկերությունն այսօր ներկայացնելու է ոչ միայն նոր պլանշետ և ընթերցիչներ, այլև սեփական արտադրության սմարթֆոն: Սպասվում է, որ որպես սմարթֆոնի օպերացիոն համակարգ, օգտագործվելու է Google-ի Android ՕՀ-ն:

The Verge-ի աղբյուրի համոզմամբ, սմարթֆոնը դեռևս ամբողջապես պատրաստ չէ, այդ իսկ պատճառով Amazon-ը սմարթֆոնի մասին շատ քիչ կխոսի: Թե որքանով է այս լուրը համապատասխանում իրականությանը, պարզ կդառնա այսօր երեկոյան:

Հիշենք, որ մամուլի կանխագուշակմամբ, այսօր Amazon-ը կներկայացնի Kindle Fire պլանշետի նոր տարբերակը և էլ.ընթերցիչների նոր մոդելներ:

Բաժիններ: Uncategorized