Samsung-ը հասցրել է վաճառել 20 միլիոն Galaxy S III սմարթֆոն

Հարավկորեական Samsung-ն ընդամենը երեք ամսում վաճառել է ավելի քան 20 միլիոն Galaxy S III սմարթֆոն: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական բլոգում:

Samsung-ը հայտնել է նաև, որ կթողարկի սմարթֆոնի հավելյալ նոր երեք գույն: Հիշենք, որ Galaxy S III-ի համաշխարհային վաճառքը մեկնարկեց մայիսի վերջում:
Սմարթֆոնն առավել ճանաչում է վայելում Եվրոպայում՝ վաճառվելով մոտ 6 միլիոն օրինակով: Հաջորդում է Ասիան և ԱՄՆ-ն՝ համապատասխանաբար 4.5 և 4մլն. նմուշ վաճառքով:

Սմարթֆոնի նախկին սերունդները նույնպես հաջող վաճառք են ունեցել: Samsung-ը 2010թ-ից սկսած երկու տարում վաճառել է ընդհանուր 50մլն. Galaxy S սմարթֆոն: Հիշենք, որ Galaxy S III-ը հագեցած է քառամիջուկ պրոցեսորով, 4,8դյույմ անկյունագիծ Super AMOLED էկրանով: Ունի երկու ֆոտոպցիկ՝ 8 մպ և 1.9մպ (դիմային): Այն աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով:

Թեգեր: Galaxy S III, Samsung