«ԱրմենՏել» վերսկսում է ակցիան մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար

«ԱրմենՏել» վերսկսում է ակցիան մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից: Ակցիայի շրջանակում մինչև 2012թ-ի հոկտեմբերի 15-ը Beeline շարժական կապի մարզային սակագնային փաթեթներից մեկին միանալիս, ֆիզիկական անձիք կստանան 300 անվճար ներցանցային րոպե, 100-ական անվճար ներցանցային SMS և MMS հաղորդագրություն, ինչպես նաև 100 ՄԲ շարժական ինտերնետ: Այս բոնուսները հավասար մասերով տրամադրվում են հաճախորդին ակցիային միանալուց հետո` առաջին 3 ամիսների ընթացքում:

Մարզային սակագնային փաթեթների նոր բաժանորդները կարող են միանալ ակցիային իրենց հեռախոսներից հավաքելով *311# անվճար հրահանգը: Գործող բաժանորդները կարող են միանալ ակցիային հավաքելով *350# հրահանգը, հարցման արժեքը 350 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում կամ զանգահարելով 0611 անվճար հեռախոսահամարով:

Նշենք, որ Հայաստանի մարզերի բնակիչների համար «ԱրմենՏել»-ն առաջարկում է «Արագածոտն», «Արարատ», «Արմավիր», «Վայոց Ձոր», «Գեղարքունիք», «Կոտայք», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» և «Շիրակ» մարզային սակագնային փաթեթներ: Մարզային սակագնային փաթեթների առանձնահատկություն զանգերի ցածր սակագինն է: Այսպես, սակագնային պլանի համանուն մարզում գտնվելիս, Beeline բջջային ցանցում մեկ զանգի արժեքը կազմում է 9 դրամ` անկախ խոսակցության տևողությունից: