Amazon-ը ներկայացրեց Kindle Paperwhite նոր էլ.ընթերցիչը

Amazon-ը ներկայացրեց Kindle Paperwhite նոր էլ.ընթերցիչը

Աշխարհի խոշոր ինտերնետ-վերավաճառող Amazon ընկերությունը երեկ Կալիֆորնիայում ներկայացրեց իր Kindle էլ.ընթերցիչների նոր տարբերակը՝ Kindle Paperwhite-ը: Այն համարվում է Kindle Touch-ի մոդեռնիզացված տարբերակը: Kindle Paperwhite-ն ունի էկրանի լուսավորությունը ավելացնելու և նվազեցնելու հնարավորություն:


Kindle Paperwhite-ը ունի 9.1մմ հաստություն, կշռում է 213 գրամ: Այն կարող է աշխատել առանց լիցքավորման մինչև 8 շաբաթ: Այս մասին նշել է ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը շնորհանդեսի ժամանակ:
Էլ.ընթերցիչի էկրանը հագեցած է PaperWhite E-ink տեխնոլոգիայով:

Kindle Paperwhite-ի Wi-Fi մոդելը կարժենա 119 դոլար, իսկ 3G մոդելը՝ 179 դոլար:
Amazon-ը որոշել է պահպանել նաև իր Kindle-ի 4-րդ սերունդը, որը ներկայացրել էր 2011-ին: Kindle-ի թարմացված տարբերակը հասանելի է լինելու սեպտեմբերի 14-ից՝ ավելի մատչելի գնով՝ 69 դոլարով:


Հիշեն, որ երեկ ընկերությունը ներկայացրել է նաև իր Kindle Fire պլանշետի հաջորդ սերունդը՝ Kindle Fire HD-ն երեք տարբերակով՝ Kindle Fire HD 7, Kindle Fire HD 8.9 և Kindle Fire HD 8.9  4G: