Smartype՝ Խելացի ստեղնաշար

KeyView իսրայելական ընկերությունը նախագծել է Smartype կոչվող ստեղնաշարը: Նախագծողների կարծիքով, այս ստեղնաշարը կնպաստի տեքստերի արագ մուտքագրմանը: Smartype-ի հեղինակների խոսքով, մարդիկ տեքստեր հավաքելիս երկար ժամանակ են ծախսում, որպեսզի աչքը տանեն ստեղնաշարից մոնիտոր և հակառակը: Այդ իսկ պատճառով այս ստեղնաշարը ներառում է փոքրիկ մոնիտոր:


Smartype-ի մոնիտորը ցուցադրում է համակարգչի մոնիտորի միայն այն հատվածը, ուր մուտքագրվում է տեքստը: Տեսականորեն աշխատանքի արդյունավետությունը բարձրանում է:

Բաժիններ: Աքսեսուարներ