Հայաստանում կանցկացվի m2Work Հեքըթոն

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, «mLab ECA» ծրագրի շրջանակներում և infoDev կազմակերպության աջակցությամբ իրականացնում է առաջին m2Work Հեքըթոնը, որը 2012թ. սեպտեմբերի 15-16-ը միաժամանակ կանցկացվի 5 երկրների մոբայլ լաբորատորիաներում.

Այս տարվա սկզբին Համաշխարհային Բանկի նորարարության և ձեռներեցության զարգացման infoDev ծրագրի և Nokia ընկերության համատեղ ջանքերով մեկնարկեց m2Workմրցույթը, որի արդյունքում ամբողջ աշխարհում ձևավորվեցին միկրոաշխատանքների մոտ 1000 գաղափարներ. աշխատանքներ, որոնք մարդիկ կարող են կատարել իրենց բջջային հեռախոսներով ցանկացած վայրից: m2Work Հեքըթոնը մրցույթի հաջորդ փուլն է՝ նախատեսված այդ գաղափարները կյանքի կոչելու համար:

m2Work Հեքըթոնի նպատակներն են՝ մշակել մոբայլ միկրոաշխատանքին վերաբերվող խոստումնալից գաղափարների մոբայլ ծրագրերի նախատիպերը, բարձրացնել զարգացող երկրներում մոբայլ միկրոաշխատանքը որպես աշխատանքի ստեղծման հնարավորություն դիտարկելու մասին իրազեկման մակարդակը:

Մասնակցել հնարավոր է ինչպես թիմերով (առավելագույնը 5 հոգի), այնպես էլ անհատապես (եթե անձամբ կարող եք ծրագրավորել ձեր գաղափարը): Ողջունելի է նաև փորձառու մասնագետների ներկայությունը, որոնք պատրաստակամություն կդրսևորեն աջակցելու երիտասարդ ծրագրավորողներին ևհետաքրքիր նախագծերին:

Նախնական գրանցման փուլն արդեն բացված է www.m2workhackathon.org կայքում: Տեղերը սահմանափակ են: Նախնական գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 12-ը:

Մասնակիցները պետք է ներկայանան աշխատանքային պարագաներով, ինչպիսիք են դյուրակիր համակարգիչը (laptop), համակարգչի լիցքավորման սարքը և այն ամենն, ինչը կարող է պետք գալ: Բոլոր մասնակիցները կապահովվեն սնունդով, որակյալ ինտերնետ կապով և այլ ռեսուրսներով, որոնք անհրաժեշտ ենարդյունավետ աշխատանքի համար:

Մոբայլ միկրոաշխատանքների մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, Հեքըթոնին մասնակցությանն առնչվող կամ այլ հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել [email protected]; [email protected] էլ. հասցեներով կամ զանգահարել  +374 10 219741 հեռախոսահամարով: Կարելի է նաև հետևել ՛ք www.mlabeca.com կայքէջին, Twitter-ի և Facebook-ի թարմացումներին: