Facebook-ն ավարտեց Instagram-ի ձեռքբերման գործընթացը

Facebook սոցցանցն ավարտել է Instagram ֆոտոծրագիրը գնելու գործընթացը: Գործարքը կայացել է 1մլրդ. դոլարով, այս մասին հայտնում է Facebook-ի պաշտոնական բլոգը:

Հիշենք, որ Instagram-ը գնելու մասին Facebook-ը հայտնել էր դեռևս ապրիլ ամսին: Սոցցանցը նախատեսում էր ավարտել գործարքը 2012թ. 2-րդ եռամսյակում, սակայն խնդիրներ առաջացան ԱՄՆ-ի համակարգող կառույցների հետ: Միայն անցյալ ամիս գործարքն ընդունվեց ԱՄՆ Դաշնային առևտրի հանձնաժողովի կողմից (FTC):

«Սա նշանակում է, որ մենք կկարողանանք միասին զարգանալ և բարելավել Instagram-ը բոլոր օգտագործողների համար: Չնայած մեր թիմը տեղափոխվում է Facebook-ի գրասենյակ, Instagram-ը շարունակելու է աշխատել սովորականի պես»,-այսպես են գրում Instagram-ի նախագծողները ծառայության բլոգում:

Facebook-ի ներկայացուցիչները հաստատել են, որ Instagram-ը շարունակելու է գործել որպես առանձին ծրագիր: Միևնույն ժամանակ, Instagram-ի տեխնոլոգիաների ինտեգրացիան Facebook-ի արտադրանքներում, կաջակցի սոցցանցի բջջային ծառայությունների առաջխաղացմանը:

Instagram-ի նախագծողների խոսքով, ծառայության օգատգործողները կատարել են ավելի քան 5մլրդ. լուսանկար: Հուլիս ամսվա տվյալներով, Instagram-ի օգտագործողների թիվը գերազանցում է 80 միլիոնը: