Instagram-ը հասանելի կդառնա Windows Phone սմարթֆոնների համար

Ճանաչված ֆոտոծրագիր Instagram-ը վերջապես հասանելի կլինի նաև Microsoft-ի Windows Phone բջջային օպերացիոն համակարգի համար: Այս մասին գրում է The Verge-ը՝ հղելով Microsoft-ի պլաններին ծանոթ իր գաղտնի աղբյուրներին:

Հիշենք, որ Nokia-ի ներկայացուցիչները Windows Phone-ով աշխատող Lumia 920 սմարթֆոնի շնորհանդեսի ժամանակ նշեցին, որ սպասվում են անակնկալ էքսկլուզիվ ծրագրեր բոլոր Lumia սարքերի համար: Բացի դրանից, ընկերությունը հրապարակել էր գովազդային տեսանյութ, ուր Instagram-ի մասին ակնարկ կար:


Սպասվում է, որ Windows Phone Instagram-ը կթողարկվի 2012թ. վերջում:

Բաժիններ: Uncategorized