ԻՏՁՄ-ն կաջակցի սթարթափներին՝ ԴիջիԹեքին մասնակցելու համար

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն (ԻՏՁՄ) այս տարի ևս խրախուսում է տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ, ինչպես նաև դեղագործության, տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտների համար թվային նորարար լուծումներ առաջարկող ընկերություններին`  սահմանելով նրանց համար ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հատուկ պայմաններ: Այս մասին տեղեկացնում են ԻՏՁՄ մամլո ծառայությունից:

ԻՏՁՄ սահմանումով նորաստեղծ ընկերություն է համարվում 2008թ. հոկտեմբերի 1-ից պետական գրանցում ստացած ընկերությունները, որոնց կտրամադրվի աջակցություն հետևյալ կերպ.

  • Ցուցահանդեսային տարածքի համաֆինանսավորում (կոնսոլիդացված տաղավարի արժեքի մինչև 83 % համաֆինանսավորմամբ)
  • Մարքեթինգային և PR նյութերի գծով աջակցություն

Թիրախային ընկերություններից յուրաքանչյուրին կտրամադրվի  6 ք.մ ցուցահանդեսային տարածք: Դիմումների վերջնաժամկետը սեպտեմբերի 21-ն է: Մասնակցության պայմաններին մանրամասն ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել այստեղ:

Միությունը կտրամադրի նաև մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն բոլոր մասնակից ընկերություններին, թե ինչպես պատրաստվել և ներկայանալ ցուցահանդեսին, ներգրավել հաճախորդներին, խթանել վաճառքները և այլն:

Հիշեցնենք, որ այս տարի ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը նոր վայրում` «Երևան Էքսպո» կենտրոնում` Մերգելյան ինստիտուտի տարածքում: Տեխնոլոգիական ցուցահանդեսն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը: