Anonymous-ը կոտրել է աշխարհի ամենխոշոր դոմենային ռեգիստրի կայքը

Աշխարհի ամենախոշոր դոմենային ռեգիստր GoDaddy-ի կայքը կոտրել են հայտնի Anonymous հաքերային խմբավորման անդամները: Այս մասին վերջիններս հայտնել են իրենց Twitter էջում: Anonymous-ի անդամ Own3r-ի խոսքով, նա է հանդիսանում այս կիբերհարձակման հեղինակը:

Own3r-ն իր Twitter էջում գրում է, որ պարզապես փորձել է ստուգել, թե որքանով է պաշտպանված GoDaddy-ին կիբերհարձակումներից: Նա հավելել է, որ կա ևս մեկ պատճառ, որի մասին «հիմա պետք չէ նշել»:

DDoS հարձակումների հետևանքով դադարել են գործել մի շարք կայքեր՝ սպասարկվող GoDaddy-ի կողմից: Ինչպես հաղորդում է CNET News-ը, դեռևս հայտնի չէ, թե քանի կայք է տուժել հարձակման հետևանքով:

GoDaddy-ն հիմնադրվել է 1997թ-ին: Այն համարվում է աշխարհի ամենխոշոր դոմենային ռեգիստրը: Աշխարհում ավելի քան 50մլն. դոմենային անուն ղեկավարվում է հենց GoDaddy-ի կողմից: Ընկերությունն ունի ավելի քան 9.8 մլն. հաճախորդ: